Jump to content

Նենսի Կարդենաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նենսի Կարդենաս
Ծնվել էմայիսի 29, 1934(1934-05-29)[1]
ԾննդավայրՊառաս դե լա Ֆուենտե, Կոաուիլա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել էմարտի 23, 1994(1994-03-23)[1] (59 տարեկան)
Մահվան վայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԿրթությունՄեքսիկայի ազգային ինքնավար համալսարան
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրող, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոռեժիսոր և կինոսցենարիստ
ԿուսակցությունՄեքսիկական կոմունիստական կուսակցություն

Նենսի Կարդենաս (իսպ.՝ Nancy Cárdenas, մայիսի 29, 1934(1934-05-29)[1], Պառաս դե լա Ֆուենտե, Կոաուիլա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - մարտի 23, 1994(1994-03-23)[1], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի դերասանուհի, բանաստեղծուհի, գրող, ֆեմինիստ[2], դրամատուրգ, առաջին մեքսիկացի կանանցից մեկը, ով հրապարակավ հանդես է եկել քամինգ աութով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նենսի Կարդենասը ծնվել է 1934 թվականի մայիսի 29-ին Կոաուիլա նահանգի Պառաս դե լա Ֆուենտե քաղաքում։ 1954-1960 թվականներին աշխատել է որպես ռադիոհաղորդավար։ Ստացել է փիլիսոփայության և գրականության դոկտորի կոչում Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանում, 1960-1961 թվականներին սովորել է Եյլի համալսարանի թատրոնի և կինոյի ռեժիսուրայի ֆակուլտետում, 1961 թվականին Լոձում (Լեհաստան) անցել է լեհերեն լեզվի և գրականության դասընթացներ[3], շատ է ճանապարհորդել Եվրոպայում։

1960-ականներից զբաղվել է գրականությամբ, պիեսներ և մշակութային թեմաներով հոդվածներ է գրել տարբեր թերթերում և ամսագրերում, մասնակցել է 1968 թվականի բողոքի ցույցերին, ձերբակալվել ցույցի ժամանակ։ 1970 թվականին դարձել է թատրոնի ռեժիսոր՝ բեմադրելով El efecto de los rayos gamma sobre las caléndulas («Գամմա ճառագայթման ազդեցությունը նարգիզների վրա») պիեսը, որն ինքն է թարգմանել իսպաներեն։ Ներկայացումն արժանացել է Թատերական քննադատների ասոցիացիայի առաջին մրցանակին։

1970-ականների սկզբին սկսել է հետաքրքրվել ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայում սեռական փոքրամասնությունների իրավունքների շարժումով, իր երկրում ԼԳԲՏ համայնքի վիճակով և իր տանը բացել է միասեռական գրողների համար գրական սալոն։ 1973 թվականին մեքսիկական հեռուստատեսությամբ 24 ժամ թոք-շոուի ժամանակ, երբ քննարկվել է միասեռական աշխատակցի աշխատանքից հեռացնելու հարցը, նա հայտարարել է իր կողմնորոշման մասին՝ այդպիսով դառնալով Մեքսիկայի առաջին բացահայտված լեսբուհին հասարակական գործիչների շրջանում։ 1974 թվականին հիմնադրել է Համասեռամոլների ազատագրման ճակատը (FLH)[4]: Մասնակցել է լեսբիների համաժողովներին Լատինական Ամերիկայում և սկսել է գրել ու բեմադրել ավելի բացահայտ լեսբիական պիեսներ։ 1979 թվականին համագործակցել է Կառլոս Մոնսիվայսի հետ՝ նկարահանելով México de mis amores[5] վավերագրական ֆիլմը։

1978 թվականի հոկտեմբերի 2-ին Տլատելոլկոյի կոտորածի հիշատակին նվիրված երթի ժամանակ նա գլխավորել է առաջին գեյ-շքերթը Երեք մշակույթների հրապարակում։

Մահացել է Մեխիկոյում 1994 թվականի մարտի 23-ին, կրծքագեղձի քաղցկեղից[6]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • México de mis amores (1979) (ռեժիսուրա և լուսանկարչություն - ռեժիսոր Կառլոս Մոնսիվայիսի հետ)[7]
  • El cántaro seco (The Empty Pitcher)[8]
  • Y la maestra bebe un poco (And the teacher drinks a bit)[9]
  • Los chicos de la banda de Matt Crowley (Մեթ Քրոուլիի «Boys in the Band» ստեղծագործության ադապտացիա)
  • Cuarteto (Foursome)
  • Misterio bufo (Բուֆի առեղծվածը)
  • La hiedra (Ivy)
  • La casa de muñecas de Henrik Ibsen (Հենրիկ Իբսենի տիկնիկների տունը)
  • El pozo de la soledad de Radclyffe Hall (Միայնության ջրհորը)[3]
  • Sida.... así es la vida (AIDS .... such is life)
  • Cuaderno de amor y desamor (1968-1993) (Սիրո և ատելության գիրք)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Nancy Cárdenas (իսպ.)
  2. Monsivais, Carlos (2004 թ․ սեպտեմբեր). «Nancy Cardenas, La Siempre Inoportuna». Nexos. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին – via MLA International Bibliography.
  3. 3,0 3,1 Gianoulis, Tina. «Cárdenas, Nancy (1934-1994)». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 25-ին.
  4. «Human Rights and Activism in Latin America». Global Encyclopedia of Lesbian, Gay, Bisexual, Transgender, and Queer (LGBTQ) History. Vol. 2. Charles Scribner's Sons. 2019.
  5. Ávila, Livio (2011 թ․ մայիսի 29). «Nancy Cárdenas: La mujer que cambió a México». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 25-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  6. Anodis.com (2004 թ․ մարտի 30). «Nancy Cárdenas a 10 diez años de su muerte». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 25-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  7. Mexico of My Loves, Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 7-ին, Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 6-ին
  8. «Box Turtle Bulletin » Born On This Day, 1934: Nancy Cárdenas». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 6-ին.
  9. Eckersley, Mark (2017 թ․ հուլիսի 25). «A Matter of Style: North America - 20th & 21st Century Female Theatre and Drama Practitioners». A Matter of Style. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 6-ին.